Ռուսաստանի իշխանությունները զարմանք են արտահայտել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ընդդիմության դաշինքը որպես Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է, թե այս քայլը հակասում է Սիրիայում քաղաքական անցման իրականացում ապահովելուն ուղղված ջանքերին:
«Քանի որ դաշինքը ճանաչվել է որպես օրինական միակ ներկայացուցիչը, ապա Միացյալ Նահանգներն ըստ էության որոշել է հույսը դնել ազգային այս դաշինքի զինված հաղթանակի վրա», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նախօրեին է պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմության նոր դաշինքը, ինչի մասին ամերիկյան «Էյ-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Որոշում ենք կայացրել այն մասին, որ Սիրիայի ընդդիմության դաշինքն այժմ բավարար ներկայացուցչական է, արտացոլում և ներառում է Սիրիայի բնակչության բավարար մասը», - ասել է նախագահ Օբաման:
Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմության պաշտոնական ճանաչման մասին հայտարարությամբ հայտնել է այլ պետություններից և տարածաշրջանային կազմակերպություններից, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Պարսից ծոցի համագործակցության խորհրդից, բավականին մեծ ուշացմամբ:
ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայի ընդդիմության դաշինքի պաշտոնական ճանաչման հայտարարությամբ հանես են եկել Սիրիայի ընդդիմության և կողմնակիցների Մարոկկոյում կայանալիք հանդիպմանն ընդառաջ:
ԱՄՆ-ի Սպիտակ տակ մամուլի քարտուղար Ջեյ Քերնին Սիրիայի ընդդիմության ճանաչման մասին նախագահի կողմից հայտարարելուց առաջ հայտնել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է նշել ընդդիմության կողմից մինչ օրս գրանցած առաջընթացն ու ակնկալում է ապագայում Սիրիան տեսնել առանց ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի:
Միաժամանակ Քերնին շեշտել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում բացի ոչ մահաբեր և մարդասիրական նշանակություն ունեցող ապրանքներից ընդդիմությանը տրամադրել որևէ այլ տեսակի օգնություն:
Սպիտակ տակ մամուլի քարտուղարը նշել է նաև, որ նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին՝ ասելով, թե նման քայլը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: