Մատչելի հղումներ

Ռուսաստանը շարունակում է սահմանափակել միջազգային ԶԼՄ-ներ հեռարձակումը


Ռուսաստանի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի համաձայն, Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ոչ թե Կիսելյովի կողմից, այլ Կրեմլում

ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհուրդը քննադատել է Ռուսաստանի տարածքում ԱՄՆ-ի լրատվամիջոցների հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումը:

ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհուրդը համակարգում է, ի թիվս այլոց, «Ամերիկայի Ձայն» և ««Ազատություն» ռադիոկայան» լրատվամիջոցների գործունեությունը:

Ռուսատանի կառավարական «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովի կողմից ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհրդին ուղղված նամակը տեղեկացրել է Մոսկվայում միջին ալիքների 810-րդ հաճախության վրա «Ամերիկայի Ձայն»-ի ռադիոհեռարձակման դադարեցման մասին:

«Մենք չենք նախատեսում համագործակցել», - գրել է Կիսելյովը՝ արձագանքելով ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների կողմից Ռուսաստանում հեռարձակման պայմանագրի երկարաձգման վերաբերյալ իրեն հասցեագրված նամակին:

Ռուսաստանի կառավարությունն այսպիսով վերացրել է Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի հեռարձակվող վերջին ծրագիրը, որը, ի թիվս այլոց, ներառում էր ռուսերեն և անգլերեն լեզուներով լուրերը, ինչպես նաև անգլերենի դասընթաց:

«Մոսկվան ընտրել է սխալ ճանապարհ ու խոսքի ազատության սահմանափակման մասին որոշում է կայացրել», - ասել է ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհրդի նախագահ Ջեֆ Շելը՝ հավելելով. «Խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, որը կիսում են աշխարհի բազմաթիվ պետություններ: Հեռարձակման կառավարիչների խորհուրդը կշարունակի իր աշխատանքը Ռուսաստանի լսարանի համար՝ առցանց հարթակների և տվյալների արբանյակային փոխանցման միջոցով»:

ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհուրդը հորդորել է Կիսելյովին և Ռուսատանի իշխանության այլ ներկայացուցիչներին բացել Ռուսաստանի եթերը ԱՄՆ-ի և աշխարհի այլ ԶԼՄ-ների ծրագրերի համար:

«Խնդրում ենք տրամադրել մեզ հավասար պայմաններ: Այն ընթացքում, երբ մեդիա տարածության վրա Մոսկվայի ճնշումն ավելանում է, ռուսաստանյան ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Կիսելյովի տնօրինության տակ գտնվող «Ռաշա Թըդեյ» հեռուստաալիքին, տրամադրված է բաց հնարավորություն՝ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հաղորդումներ հեռարձակելու համար: Ռուսաստանի քաղաքացիներն արժանի են տեղեկատվության հասանելիության ազատության նույն մակարդակի», - ասել է ԱՄՆ-ի հեռարձակման կառավարիչների խորհրդի նախագահ Ջեֆ Շելը:

Ռուսաստանի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի համաձայն, Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ոչ թե Կիսելյովի կողմից, այլ Կրեմլում:

«Որոշումը քաղաքական է և համահունչ է պուտինյան Ռուսաստանի ընդհանուր զարգացման միտման, այն է՝ տոտալ գրաքննության հաստատումն ու գաղափարախոսության ամրապնդումն է: Ռուսաստանի իշխանությունների կողմից կայացված նման որոշումներին ի պատասխան սակայն «Ամերիկայի Ձայն»-ն ու «Ազատություն» ռադիոկայանը պետք է ամրապնդեն իրենց հեռարձակումը Ռուսաստանի ինտերնետային տարածքում», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Բորիս Նեմցովը:
XS
SM
MD
LG