Մատչելի հղումներ

Ռոմնին ապահովել է ձայների անհրաժեշտ թիվը՝ նախագահական թեկնածու ընտրվելու համար


Միթ Ռոմնին ստացել է ավելի մեծ թվով պատվիրակների ձայներ, քան նախագահական թեկնածու ընտրվելու համար անհրաժեշտ 1144 ձայնը

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին ապահովել է ձայների անհրաժեշտ թիվը՝ նախագահական թեկնածու նշանակվելու համար:

Ֆլորիդա նահանգում անցկացվող հանրապետական կուսակցության հանրագումարի ընթացքում երեքշաբթի օրը կայացան անվանական քվեարկության ժամանակ Միթ Ռոմնին ստացել է ավելի մեծ թվով պատվիրակների ձայներ, քան նախագահական թեկնածու ընտրվելու համար անհրաժեշտ 1144 ձայնը:

Պատվիրակների մի քանի ձայն ստացել է նաև Տեխաս նահանգի կոնգրեսական Ռոն Փոլը:

Ալաբամա նահանգի նախկին դեմոկրատ, հանրապետական կուսակցության կողմն անցած նախկին կոնգրեսական Արթուր Դեյվիսը «60 տարվա ընթացքում նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար դիմած ամենափորձառու գործադիր» է անվանել Միթ Ռոմնիին:

Հանրագումարի երեքշաբթի օրվա նիստի ավարտին ուղերձով է հանդես եկել Միթ Ռոմնիի Էննը, որից հետո հանրապետականների ծրագրային ուղերձը հնչեցրել է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին:

Հանրապետական կուսակցության հանրագումարը պաշտոնապես մեկնարկել է երկուշաբթի օրը, սակայն միջոցառման աշխատանքը հիմնականում հետաձգվել է մինչև երեքշաբթի՝ Ֆլորիդայի ափի մոտով անցնող «Այզեք» փոթորկի պատճառով:

Ռոմնիի օգնական Ռաս Շրիֆերը Տամպայում հայտնել է լրագրողներին, որ նախագահական թեկնածուն մտահոգված է փոթորկի ճանապարհին բնակվող մարդկանց մասին, ինչի պատճառով հանրահավաքի ժամանակացույցում հնարավոր են նոր փոփոխություններ:

Լուզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալը դադարեցրել է հանրապետականների հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես գալու իր ծրագրերը՝ ասելով, որ իրեն անհրաժեշտ է մնալ իր նահանգում՝ «Այզեք»-ի հնարավոր հետևանքները վերացնելու նպատակով:
XS
SM
MD
LG