Մատչելի հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Օբաման առաջարկել է Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջարկել է Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության կայքում:

Հաղորդագրությունում նշվել է, որ Ռիչարդ Մորնինգսթարը սկսել է իր աշխատանքային գործոըւնեությունը «Peabody & Brown» իրավաբանական ընկերությունից (այժմ` «Nixon Peabody»): Այնուհետ նա աշխատել է «Costar Corporation» ընկերությունում` որպես գլխավոր տնօրեն, իսկ 1990 թվակիանից զբաղեցրել է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

Մորնինգստարը 1993 թվականի հունիսից զբաղեցրել է Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի ավագ փոխնախագահի պաշտոնը` քաղաքականության ու ներդրումային զարգացման հարցերով, 1999-ից 2001 թվականները զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 20-ից Ռիչարդ Մորնինգսթարը նշանակվել է Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ն արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Ռիչարդ Մորնինգստարը բակալավրի կոչում է ստացել Հարվարդի, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի կոչումը՝ Ստենֆորդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

XS
SM
MD
LG