ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության աշխատանքային կանոնավոր առաջին օրը կմեկնարկի երեքշաբթի, որի ընթացքում շեշտը հիմնականում կդրվի կուսակցության քաղաքականության լուսաբանմանը և նախագահական թեկնածուին ներկայացնելու վրա:
Սպասվում է, որ Ֆլորիդա նահանգում գտնվող՝ համագումարի անցկացման վայր Տամպա քաղաք Միթ Ռոմնին կժամանի այսօր, սակայն վերջինիս օգնականները դեռևս որևէ տեղեկություն չեն տրամադրել այն մասին, թե արդյոք Ռոմնին այցելելու է իր տիկնոջ՝ Աննայի այսօր կայանալիք ելույթը:
Նախատեսվում է, որ երեքշաբթի օրը հանրապետականների համագումարի աշխատանքային առաջին լիարժեք օրը եզրափակելու է Նյու Ջերսի նահանգապետ Քրիս Քրիստին, որը հանդես է գալու ծրագրային ելույթով:
Հանրապետական կուսակցության հանրագումարը պաշտոնապես մեկնարկել է երկուշաբթի օրը, սակայն միջոցառման աշխատանքը հիմնականում հետաձգվել է մինչև երեքշաբթի՝ Ֆլորիդայի ափի մոտով անցնող «Այզեք» փոթորկի պատճառով: Օդերևութաբանների համաձայն, փոթորիկը Լուիզիանա նահանգ հասնելուց առաջ կարող է սաստկանալ ՝ վերածվելով մրրիկի:
Ռոմնիի օգնական Ռաս Շրիֆերը Տամպայում հայտնել է լրագրողներին, որ նախագահական թեկնածուն մտահոգված է փոթորկի ճանապարհին բնակվող մարդկանց մասին, ինչի պատճառով հանրահավաքի ժամանակացույցում հնարավոր են նոր փոփոխություններ:
Լուզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալը դադարեցրել է հանրապետականների հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես գալու իր ծրագրերը՝ ասելով, որ իրեն անհրաժեշտ է մնալ իր նահանգում՝ «Այզեք»-ի հնարավոր հետևանքները վերացնելու նպատակով: