Մատչելի հղումներ

«Իսրայելը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է առաջարկել Թուրքիայի նավատորմի զոհերին». զեկույց


Փոխհատուցման մասին Թուրքիայի նախնական պահանջը կազմում էր 30 միլիոն դոլար, ինչը երկու անգամ գերազանցում էր Իսրայելի կողմից 15 միլիոն դոլարի ծավալով փոխհատուցում վճարելու մասին առաջարկությունը

Իսրայելի պարբերականներից մեկում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, Իսրայելը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է առաջարկել 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորված նավատորմի վրա իրականացված հարձակման ընթացքում զոհվածների և վնասվածքներ ստացածների ընտանիքներին:

Իսրայելում հրապարակվող «Հաարեց» պարբերականը, վկայակոչելով իր անունը հրապարակելուց հրաժարված Արևմուտքի դիվանագետներից մեկին, Թուրքիան դեռևս չի արձագանքել Իսրայելի առաջարկին:

«Հաարեց»-ի համաձայն, փոխհատուցման շուրջ բանակցությունները մի քանի ամիս փակուղու մեջ էին եղել, սակայն վերսկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Թուրքիայի կողմից ներկայացվող պահանջներն նվազեցնելուց հետո Իսրայելի բանագնացներն այցելել էին Ստամբուլ:

Պարբերականի համաձայն, փոխհատուցման մասին Թուրքիայի նախնական պահանջը կազմում էր 30 միլիոն դոլար, ինչը երկու անգամ գերազանցում էր Իսրայելի կողմից 15 միլիոն դոլարի ծավալով փոխհատուցում վճարելու մասին առաջարկությունը:

Իսրայելում լույս տեսնող պարբերականի համաձայն, բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշում է կայացրել 20 միլիոն դոլարի փոխհատուցում առաջարկելու և «համաձայնության գալու նպատակով, անհրաժեշտության դեպքում, բանագնացների իր խմբին 3 միլիոն դոլարով գումարն ավելացնելու թույլտվություն է տվել»:

Հաղորդագրության համաձայն, գումարներն անմիջապես չեն վճարվելու վնասվածքներ ստացածներին կամ զոհվածների ընտանիքներին, այլ փոխարենը փոխանցվելու են մարդասիրական հիմնադրամներից մեկի հաշվին, ինչից հետո տրամադրվելու են տուժածներին՝ նախօրոք սահմանված չափանիշների համաձայն:

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտ ամսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զանգահարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար:
XS
SM
MD
LG