Հայաստանի ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կայքում հրապարակվել է հայտարարություն Հայաստանի ոստիկանության կողմից վերջերս ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախօրեին, մասնավորապես ասված է.
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած և Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:
Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետևող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղևորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: «Ժառանգության» երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս Հայաստանի ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
Մենք նաև ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելուց»:
«Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է Հայաստանի ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում և հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ Հայաստանի ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը և ոչ թե իրականացնել իշխող կուսակցության և նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները», - եզրափակում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արված հայտարարությունը: