Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտնել է, թե Մոսկվան ժամանակակից զենիթային համալիրներ չի առաքել Սիրիա, և շեշտել, որ Ռուսաստանը չի ցանկանում խախտել Մերձավոր Արևելքում առկա ուժերի հավասարակշռությունը:
Նախագահ Պուտինը սակայն ավելացրել է, որ Սիրիա հրթիռների առաքումը չի հակասում միջազգային օրենքին, և թե Ռուսաստանը դեռևս չի կատարել պայմանագրով նախատեսված առաքումները:
Վլադիմիր Պուտինի կողմից արված հայտարարությունը համընկնում է անցյալ շաբաթ Ռուսաստանի լրատվամիջոցների այն հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն Մոսկվան Դամասկոսին դեռևս չի տրամադրել «երկիր-օդ» դասի «Ս-300» հրթիռները, և որ զենիթային համակարգերը հնարավոր չի լինելու առաքել մինչև այս տարվա վերջ:
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը սակայն հակասում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից անցյալ շաբաթ «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցին, որի ընթացքում Ասադը նշել էր, թե Մոսկվան արդեն իսկ առաքել է որոշ հրթիռներ:
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զգուշացրել են Ռուսաստանին հրթիռների առաքման անթույլատրելիության մասին, քանի որ «Ս-300» համակարգերի առաքումը կարող է զգալիորեն դժվարացնել Սիրիայի դեմ Իսրայելի հնարավոր օդային հարձակումները:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը երկուշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանից զենիթային ժամանակակից «Ս-300» համակարգերի առաքումը Սիրիա տեղի չի ունենալու 2014 թվականից շուտ: Նա սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է եկել նման եզրահանգման:
Յաալոնն անցյալ շաբաթ զգուշացրել է, որ «Իսրայելը գիտի, թե ինչ է պետք անել» այն դեպքում, եթե Ռուսաստանն ի կատար ածի «Ս-300» համակարգերը Սիրիային առաքելու խոստումը: