«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կարող է ազատ արձակվել մոտակա ժամանակներում:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի համաձայն ինքը պատրաստ է ստորագրել համապատասխան հրամանագիր:
«Միխայիլ Խոդորկովսկին, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է ստորագրեր ներում շնորհելու մասին միջնորդություն անվանումը կրող համապատասխան փաստաթուղթ: Նա չէր արել դա: Սակայն վերջերս նա ստորագրել է նման փաստաթուղթ և դիմել ինձ՝ ներում շնորհելու խնդրանքով», - ասել է Ռուսաստանի նախագահն ամենամյա մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նախագահ Պուտինն ասել էր, որ մոտակա ժամանակներում այս միջնորդությունը կբավարարվի:
Պուտինի կարծիքով Խոդորկովսին «լուրջ պատիժ է կրել»:
«Նա վկայակոչում է մարդասիրական բնույթը հանգամանքներ, նա հիվանդ մայր ունի: Կարծում եմ, որ, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, հնարավոր կլինի կայացնել համապատասխան որոշում և մոտակա ժամանակներում ստորագրել նրան ներում շնորհելու մասին հրամանագիրը», - հավելել է Պուտինը: