Մատչելի հղումներ

Արքայազն ու դքսուհին ներկայացրել են նորածին արքայազնին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, որոնք մաղթել են արքայական զույգին «այն ամենալավն ու բարին, ինչ կապված է ծնող լինելու հետ»

Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, հեռանալով ծննդատնից, աշխարհին առաջին անգամ ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգին:

Ուիլյամն ու Քեյթն իրենց նորածին որդուն ներկայացրել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ հիվանդանոցի մոտակայքում հավաքվածներին:

Արքայազն Ուիլյամն ասել է, թե արքայական զույգը դեռևս չի որոշել երեխայի անունը՝ կատակելով, որ 3,8 կիլոգրամ քաշ ունեցող իր նորածին որդին «բավականին ծանր է»:

Լրատվամիջոցների հետ շփվելուց հետո Ուիլյամն ու Քեյթը կրկին մտան ծննատուն՝ նորածնին մեքենա տանելուց առաջ մանկական հատուկ նստատեղում տեղավորելու համար, որից հետո արքայազն Ուիլյամը նստեց մեքենայի ղեկին և հեռացավ իր ընտանիքի հետ:

Հիվանդանոցի դռան մոտ հավաքվածներից շատերի համար Քեյթն ու Ուիլյամը հիշեցրեցին վերջինիս մայր, արքայադուստր Դիանայի, և հոր, արքայազն Չարլզի նույն ծննդատնից դուրս գալու պահը, որը տեղի էր ունեցել 31 տարի առաջ: Երկու մայրարերն էլ կրել են սիսեռանախշ զգեստ, սակայն արքայադուստր Դիանայի զգեստը կանաչ, իսկ դքսուհի Քեյթի՝ կապույտ գույնի էր:

Նորածին արքայազնի ծնողներին շնորհավորանք է հղել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, որոնք մաղթել են արքայական զույգին «այն ամենալավն ու բարին, ինչ կապված է ծնող լինելու հետ»:

Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի առաջնեկը բրիտանական թագի համար ժառանգների հերթում կզբաղեցնի երրորդ տեղը: Նրանից առաջ են իր պապը՝ արքայազն Չարլզն ու հայրը՝ արքայազն Ուիլյամը:

Մեծ Բրիտանիայի նոր օրինագծի համաձայն, որը դեռևս հավանության չի արժանացրել երկրի խորհրդարանը, Քեյթի ու Ուիլյամի առաջնեկը տեղ կզբաղեցներ Մեծ Բրիտանիայի գահի համար ժառանգների հերթում, նույնիսկ եթե ծնվեր աղջիկ երեխա:
XS
SM
MD
LG