Մատչելի հղումներ

Փեթրեուսը ներողություն է խնդրել արտամուսնական կապի համար


Այս ուղերձը դարձել է Փեթրեուսի հրապարակային առաջին ելույթը՝ անցյալ տարվա նոյեմբեր ամսին ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը հրապարակավ ներողություն է խնդրել արտամուսնական իր կապի համար, որի հետևանքով ինքը ստիպված է եղել հրաժարական ներկայացնել, և որը մեծ վնաս է հասցրել նրա ժամանակին անբիծ համբավին:

Փեթրեուսը ներողություն է խնդրել՝ Լոս Անջելեսում հանդես գալով զինված ուժերի մի խումբ վետերանների և Պահուստային սպաների կորպուսի սաների առջև հանդես գալու ժամանակ: ԿՀՎ-ի նախկին տնօրենն ասել է, թե քաջ գիտակցում է, որ իր «վերջին ճանապարհորդության պատճառը» եղել է իր կենսագրության հեղինակ Փոլա Բրոուդվելի հետ ունեցած արտամուսնական կապը:

Այս ուղերձը դարձել է Փեթրեուսի հրապարակային առաջին ելույթը՝ անցյալ տարվա նոյեմբեր ամսին ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո: Նրա արտամուսնական կապը հայտնաբերվել էր ՀԴԲ-ի կողմից, երբ Բրոուդվելը սպառնալիքներ պարունակող նամակ էր հղել Փեթրեուսի ու վերջինիս ընտանիքի ընկերուհուն:

ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Փեթրեուսը մեծ համբավ էր վայելում որպես ԱՄՆ-ի զինված ուժերի չորսաստղանի գեներալ, որը ղեկավարել էր Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողների «կտրուկ աճի» գործընթացը, որը հակադարձել էր Իրաքում պատերազմի ընթացքը:
XS
SM
MD
LG