Մատչելի հղումներ

Պասիվ ծխելու տխուր հետեւանքները


Պասիվ ծխելու տխուր հետեւանքները
Պասիվ ծխելու տխուր հետեւանքները

Բրիտանական «The Lancet» բժշկական ամսագրում ուրբաթ օրը հրապարակվել են աշխարհում պասիվ ծխելու վերաբերյալ առաջին ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհում պասիվ ծխելու վտանգի է ենթարկվում երեխաների 40, իսկ չծխող տղամարդկանց և կանանց` ավելի քան 30 տոկոսը:

Գիտնականների գնահատականների համաձայն, մահացու դեպքերի 60 տոկոսի պատճառ են դառնում սրտային, իսկ 30 տոկոսի դեպքում` շնչառական ուղիների հիվանդությունները, որոնց հետևում են թոքախտն ու թոքերի քաղցկեղը:

XS
SM
MD
LG