Ուկրաինայում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Փարաջանով» լայնամետրաժ կինոնկարի ցուցադրումը, որը Ուկրաինայի «Օսկարի» հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է այն ֆիլմը, որը կներկայացվի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Փարաջանով» կինոնկարը կինոռեժիսորներ Ելենա Ֆետիսովայի (Ուկրաինա) և Սերժ Ավեդիքյանի (Ֆրանսիա) համատեղ առաջին աշխատանքն է, որի բյուջեն կազմել է գրեթե երկու միլիոն եվրո: Այս գումարի կեսը տրամադրվել է Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը:
Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի, եվրոպական «Arte France» հեռուստաալիքի, Վրաստանի և Հայաստանի կինոյի ազգային կենտրոնների ստեղծագործական խմբերը:
Փարաջանովի դերակատար և ֆիլմի համառեժիսոր Սերժ Ավեդիքյանի համաձայն, աշխատանքը լավ է ընթացել՝ «հավանաբար այն պատճառով, որ կինոնկարում և դրա ստեղծման շուրջ տարվող աշխատանքներում միշտ ներկա է եղել Փարաջանովի ոգին»:
Ֆիլմի ստեղծման վրա աշխատող ռեժիսորները, պրոդյուսերն ու դերասաններն ասել են, որ իրենց հիմնական առաքելությունը եղել է հայազգի մեծ ռեժիսորի մասին գրավիչ պատմություն ստեղծելը: Սերժ Ավեդիքյանը սակայն նշել է, որ այդ նպատակի ստեղծագործական կոլեկտիվը ցանկանում էր հասնել՝ «առանց Սերգեյ Փարաջանովի կյանքը պատճենելու»:
«Ինձ անհրաժեշտ էր հայտնաբերել գլխավոր հերոսի էներգետիկան, այլ ոչ թե պատճենել նրան, հասկանալ նրա կյանքում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ունեցած տեսակետը, որպեսզի դերասանական խաղը փոխանցվի էկրանի մյուս կողմին՝ հանդեսատեսին: Այն փաստը, որ կինոնկարում ես հանդես եմ եկել որպես դերասան և ռեժիսոր, է՛լ ավելի է օգնել ինձ. ես ճանաչում էին Փարաջանովին, և որպես ռեժիսոր հասկանում էի, թե ինչ պետք է անի դերակատարը», - նշել է Ավեդիքյանը: