Մատչելի հղումներ

Պակիստանը բալիստիկ նոր հրթիռ է փորձարկել


Նոր հրթիռն ունի ռադարներով տեղորոշված լինելուց խուսափելու, ինչպես նաև ցածր բարձրության վրա թռիչք կատարելու հնարավորություններ

Պակիստանն իրականացրել է միջուկային պայթուցիկ սարք տեղափոխելու հնարավորություն ունեցող մի հրթիռ:

Պակիստանի զինված ուժերի տվյալների համաձայն, գործողության 700 կիլոմետր շառավիղ ունեցող հրթիռն արձակվել է երկուշաբթի օրը չնշված մի վայրից:

Երկրի զինված ուժերը տարածել են հաղորդագրություն, որի համաձայն նոր հրթիռն ունի ռադարներով տեղորոշված լինելուց խուսափելու, ինչպես նաև ցածր բարձրության վրա թռիչք կատարելու հնարավորություններ:

Պակիստանն ու իր հիմնական թշնամին՝ Հնդկաստանը, որը նույնպես ունի միջուկային սպառազինությունների զինանոց, պարբերաբար անց են կացնում հրթիռների փորձարկումներ՝ սովորաբար տեղյակ պահելով միմյանց նման փորձարկումների կատարման օրվա մասին:

Հնդկաստանն ու Պակիստանը Մեծ Բրիտանիայից 1947 թվականին անկախություն ստանալուց հետո պատերազմել են արդեն երեք անգամ:
XS
SM
MD
LG