Մեծ Բրիտանիայի Ջորջ VI արքայի կողմից իր կակազությունը հաղթահարելու մասին պատմող «The King's Speech» («Արքան է խոսում») ֆիլմն արժանացավ Լոս Անջելեսում կիրակի օրն անցկացված Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մրցանակին՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը, որը մրցանակի է ներկայացվել 12 անվանակարգըրում, արժանացել է չորս մրցանակի՝ «Social Network» («Սոցիալական ցանց») ֆիլմի հետ մրցակցության արդյունքում։ Վերջինս մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգըրում, սակայն արժանացել է երեք մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։
Մարդկանց երազների մեջ ներխուժողների մասին պատմող «Inception» («Սկիզբ») ֆիլմն արժանացել է չորս մրցանակի, բոլորը՝ տեխնիկական անվանակարգերում, ներառյալ «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակը։
Ինչպես սպասվում էր , դերասաններ Քոլին Ֆիրթը և Նաթալի Փորթմանը արժանացել են «Տարվա լավագույն դերասան» մրցանակին։ Ֆիրթն արժանացել է այս մրցանակին «The King's Speech» ֆիլմում Մեծ Բրիտանիայի Ջորջ VI-ի արքայի դերի համար, իսկ Փորթմանը՝ խելագարության եզրին կանգնած բալետի պարուհու դերի համար։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթած «The King's Speech» ֆիլմի ռեժիսոր Թոնի Հուփերն ասել է, թե ֆիլմը կարող էր իրականություն չդառնալ առանց իր մայրիկի օգնության, ով կարդացել էր Անգլիայի ապագա արքային կակազությունը հաղթահարելու գործում նրան օգնություն ցուցաբերած խոսքի թերապևտի մասին պիեսի սցենարը։ Նա է առաջարկել Թոնի Հուփերին հաջորդ կինոնկարի հիմքում դնել հենց այս պատմությունը։