ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր մեկնարկում է Մեքսիկա և Կոստա Ռիկա երկօրյա պաշտոնական այցը, որի ընթացքում կայանալիք հանդիպումների ժամանակ հիմնականում կքննարկվեն տնտեսական հարաբերությունների ամրապնդման խնդիրները:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ վերջինիս կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կայանալիք առաջին հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան կդառնա տնտեսական զարգացումը:
«Մենք այնքան ժամանակ ենք նվիրել Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև անվտանգության խնդիրների քննարկմանը, որ, իմ կարծիքով, երբեմն մոռանում ենք, որ այս երկիրը առևտրային հսկա գործընկեր է, որի հետ համագործակցության արդյունքում զարգանում է մեծածավալ առևտուր և ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր սահմանի երկու կողմում», - ասել է նախագահ Օբաման:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի նախագահները կքննարկեն նաև թմրանյութերի և սահմանամերձ շրջանների անվտանգության խնդիրները:
Կոստա Ռիկա կայանալիք այցի ընթացքում նախագահ Օբաման կհանդիպի այս երկրի նախագահ Լաուրա Չինչիլային և տարածաշրջանի այլ պետությունների ղեկավարներին: Այս հանդիպման ընթացքում ևս խոսքը կգնա առևտրի և տնտեսական զարգացման մասին:
Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից Մեքսիկայում անցկացված հասարակական կարծիքների հարցման արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 66 տոկոսը բարյացակամ է վերաբերվում ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը 10 տոկոսով բարձր է անցյալ տարի գրանցված ցուցանիշից:
Նույն հարցման ընթացքում հայտնաբերվել է, որ մեքսիկացիների մոտ 35 տոկոսը, հնարավորություն ունենալու դեպքում, կցանկանար տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Փորձագետների համաձայն, դա կարող է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ում ներգաղթային ոլորտի բարեփոխումների համար:
ԱՄՆ-ի նախագահը սակայն հուսով է, որ տարածաշրջան կատարվող այցը կնպաստի, որպեսզի Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջ քաշվեն ներգաղթային ոլորտի բարեփոխումները: