Մատչելի հղումներ

Օբամա. «ԱՄՆ-ի մեկուսացվածությունն այլընտրանք չէ»


Նախագահ Օբաման հիշեցրել է, որ աշխարհում իրադարձությունները զարգացում են է՛լ ավելի արագ, և դա ներկայացնում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը ներկայացրել է աշխարհում Միացյալ Նահանգների դերակատարության իր տեսլականը ԱՄՆ-ի ռազմական ակադեմի ավարտական արարողության ժամանակ:

Նյու Յորք նահանգի Ուեսթ Փոյնթ բնակավայրում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ակադեմիայում ուղերձով հանդես գալու ժամանակ նախագահ Օբաման հիշեցրել է ունկնդիրներին, որ աշխարհում իրադարձությունները զարգացում են է՛լ ավելի արագ, և դա ներկայացնում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ:

«Ձեր սերնդի խնդիրն է՝ արձագանքելու այս նոր աշխարհին: Մեր առջև կանգնած խնդիրը, այն խնդիրը, որոնց առերեսվելու է ձեզանից յուրաքանչյուրը, ոչ թե այն է, թե արդյոք Ամերիկան լինելու է առաջնորդ, այլ թե ինչպիսի առաջնորդ է լինելու այն, խնդիր է լինելու ոչ միայն մեր խաղաղության ու բարեկեցության ապահովումը, այլև դրանց երաշխավորումն ամբողջ աշխարհում», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում իր սահմաններից դուրս:

«Ահա թե ինչն եմ կարևորում ամենից շատ. Ամերիկան պետք է միշտ առաջատարը լինի միջազգային հարթակում: Եթե մենք չլինենք, ապա ոչ ոք չի լինի», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան ավարտող սաներին հասցեագրված իր ուղերձում:
XS
SM
MD
LG