ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում նախագահական իր թեկնածությունն ընդունելու ելույթի ընթացքում ներկայացնելու է երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ իր տեսլականը՝ այսկերպ փորձելով «իր կողմ քաշել» դեռևս տարակուսանքներ ունեցող ընտրողներին:
Նախագահ Օբամայի խորհրդատու Դեյվդի Փլաուֆը հինգշաբթի օրն ասել է, որ Օբամայի ուղերձից հետո ընտրողները «շատ հստակ տեղեկություն կստանան» այն մասին, թե որ ուղղությամբ, ըստ նախագահի, պետք է ընթանա երկրի տնտեսությունը:
ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը ինքը շաբաթ առաջ հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ նախագահ Օբաման և իր մրցակից Միթ Ռոմնին ունեն երկրի նախագահ ընտրվելու գրեթե միանման հնարավորություն:
Փլաուֆի համաձայն, դեմոկրատական կուսակցության համագումարը դժվար թե կարողանա մեծ փոփոխությունների ենթարկել հասարակական կարծիքը՝ համոզվածություն հայտնելով, որ ընտրապայքարը մինչև վերջ էլ թեժ է լինելու:
ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր հերթին հինգշաբթի օրը կոնֆերանս զանգ է անցկացրել իր այն կողմնակիցների հետ, որոնք հույս ունեին տեսնելու նախագահին թեկնածությունն ընդունելու ուղերձի ընթացքում:
Նախագահի այսօր կայանալիք ելույթը եղանակային վատթարացող պայմանների պատճառով որոշվել է տեղափոխել բացօթյա՝ 74-հազար տեղանոց մարզադաշտից ֆուտբոլային ավելի փոքր փակ մարզադաշտ:
Օբամայի հանրապետական ընդդիմախոսների համաձայն, նման որոշում է կայացվել այն պատճառով, թե «կար մտահոգություն, որ մեծ մարզադաշտում մեծ թվով դատարկ տեղեր կմնային»: