ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում կանդրադառնա երկրի տնտեսական զարգացման իր տեսլականին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստի ընթացքում երեքշաբթի օրը երեկոյան կայանալիք իր ելույթից օրեր առաջ հրապարակված տեսանյութում նախագահ Օբաման ասել է, որ ամենամյա ելույթի ընթացքում կներկայացնի «դիմացկուն և տևական» տնտեսություն կառուցելու իր ծրագիրը, ներառյալ արտադրության, մաքուր էներգիայի և կրթության ոլորտներում իր նոր նախաձեռնությունները, որոնցից բոլորն, ըստ նախագահի, կնպաստեն երկրի միջին դասի բարեկեցության բարձրացման:
Նախագահ Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը կանգնած է տնտեսության միմյանցից խիստ տարբերվող ուղղությունների ընտրության առջև, «որոնցից մեկն առաջարկում է ավելի քիչ հնարավորություններ և պակաս արդար է, իսկ մյուսում հաշվի կառնվեն բոլորի, այլ ոչ թե միայն մի քանի հարուստների, շահերը»:
Օբաման կօգտագործի երեքշաբթի երեկոյան Սենատում իր ամենամյա ելույթը նաև 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում վերընտրվելուն ուղղված իր ընտրարշավի ծրագիրը ներկայացնելու համար` ընդգծելով իր և հանրապետականների միջև առկա տարբերությունները: