Օբաման և Ռոմնին գրեթե հավասար հնարավորություն ունեն հաղթանակ տանելու ընտրությունների արդյունքների համար կարևոր նշանակություն ունեցող նահանգներում
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը գալիք չորս տարվա ընթացքում զբաղեցնելու համար տարվող թեժ ընտրապայքարը մոտենում է ավարտին: Նախագահի երկու թեկնածուները երկուշաբթի օրն ունեն ընտրողների կարծիքների վրա ազդեցություն գործելու վերջին հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կվերադառնա Վիսկոնսին, Այովա և Օհայո նահանգներ՝ քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար, որից հետո կվերադառնա Չիկագո՝ ընտրությունների ընթացքին Իլինոյս նահանգի այս քաղաքից հետևելու համար:
Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին երկուշաբթի օրվա սկզբին հանդիպումներ կանցկացնի Ֆլորիդա նահանգում, ինչից հետո կվերադառնա Վիրիջնիա, Օհայո և Նյու Հեմփշիր նահանգներ: Ընտրությունների օրը Ռոմնին կանցկացնի իր հայրենի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում:
Միթ Ռոմնին Նյու Հեմփշիր նահանգում կիրակի օրը նորից քննադատության էր ենթարկել Բարաք Օբամային՝ տրված խոստումները չկատարելու համար։ Այս նահանգից նա մեկնել էր Այովա, Օհայո, Փենսիլվանիա և Վիրջինիա։
Նախագահ Օբաման կիրակի օրն ընտրապայքարը շարունակել էր Օհայո, Նյու Հեմփշիր, Ֆլորիդա ու Կոլորադո նահանգներում։
Բացի նախագահի ընտրություններից, երեքշաբթի օրը կորոշվի նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 33-ի ճակատագիրը: Ըստ վերլուծաբանների, հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ դեմոկրատներին կհաջողվի պահպանել Սենատում ունեցած չնչին առավելությունը: