ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռմոնին ուրբաթ օրը հանդիպումներ կանցկացնեն ընտրողների հետ:
Միթ Ռոմինին և փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանն ընտրողների հետ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համար վճռորոշ նահանգներից մեկում՝ Ֆլորիդայում:
Նախագահ Օբաման իր հերթին ընտրողների առջև ելույթ կունենա Վիրջինիա նահանգում, որից հետո կուղևորվի Մերիլենդ նահանգում գտնվող նախագահական Քեմփ Դեյվիդ հանգստավայր:
ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները մեկնարկել են նաև նախապատրաստությունը Ֆլորիդա նահանգում երկուշաբթի օրը կայանալիք երրորդ եզրափակիչ հեռուստաբանավեճի, որը կենտրոնացած կլինի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա:
Նախագահ Օբաման և Միթ Ռմոնին հինգշաբթի երեկոյան մի փոքր շեղվել էին ներկայիս բավականին թեժ նախընտրական պայքարից՝ մասնակցելով Նյու Յորքի կաթոլիկ առաջնորդարանի կողմից կազմակերպված բարձրակարգ ճաշկերույթի, որի ընթացքում միմյանց հասցեագրված կատակներ են ուղղել:
Մուլտիմիլիոնատեր Ռոմնին, հանդես գալով ճաշկերույթի սկզբին, կատակով անդրադարձել է ֆինանսական իր կարողությանը՝ նշելով պաշտոնական հագուստ կրող ներկաներին, թե «ուրախ է, որ ինքն ու իր տիկինը վերջապես կարող են կրել այն հագուստը, որն իրենք հագնում են տանը»:
Իր խոսքում Ռոմնին նաև ծաղրել է լրատվամիջոցներին, որոնց հանրապետականները հաճախակի մեղադրում են դեմոկրատներին նախապատվություն տալու մեջ:
Download
«Պետք է ասեմ՝ որոշ լրատվամիջոցներ ունեն իրադարձությունները լուսաբանելու որոշակի ոճ: Երբ հանկարծակի առաջատար դիրքեր սկսեցի զբաղեցնել հասարակական կարծիքի հարցումներում, ձեր կարծիքով, ինչպիսի՞ վերնագրեր հայտնվեցին մամուլում: «Օբաման առաջնորդում է վերջից»: Եվ ես արդեն տեսել եմ այսօրվա ճաշկերույթի մասին վաղ հաղորդագրությունները: Վերնագրերում նշված էր. «Կաթոլիկները ջերմ ընդունելության են արժանացրել Օբամային», «Ռոմնին հարուստների հետ ճաշկերույթի է մասնակցել»»:
Նախագահ Օբաման նույնպես անդրադարձ էր կատարել Ռոմնիի կարողությանը՝ ասելով, որ ինքը առևտուր էր անում Մահնեթենի կենտրոնական մասում գտնվող որոշ խանութներում, սակայն Ռոմնին «գնացել էր առևտրի՝ մտադրություն ունենալով գնել որոշ խանութներ»:
ԱՄՆ-ի նախագահը խոսել էր նաև նախագահական հեռուստաբանավեճի ընթացքում իր ունեցած ելույթի մասին, որի ընթացքում, որոշ կարծիքների համաձայն, նախագահն ուներ «հոգնած և անհետաքրքիր» մարդու տեսք:
«Վերջին ժամանակներում սա նահանգապետ Ռոմնիի և իմ արդեն երրորդ հանդիպումն է: Ինչպես կարող էիք նկատած լինել, երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում ես շատ ավելի եռանդուն էի: Շատ լավ էի հանգստացել՝ առաջին բանավեճի ընթացքում լավ քնելուց հետո»:
Նյու Յորքի կաթոլիկ առաջնորդարանի կողմից «Ուալդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթը կրում է Նյու Յորք նահանգի դեմոկրատ, նախկին նահանգապետ Ալֆրեդ «Էլ» Սմիթի անունը, որը 1928 թվականին դարձել էր նախագահական ընտրություններում մասնակցած կաթոլիկ առաջին թեկնածուն:

Player cannot play this media