ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում չդադարող ճգնաժամը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման և կանցլեր Մերքելը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի իր ուժերը, թույլատրի միջազգային դիտորդների և իրավապաշտպանների ներկայությունը Ղրիմում, ինչպես նաև աջակցություն ցուցաբերի այս տարվա մայիսին Ուկրաինայում ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացմանը:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման ու կանցլեր Մերքելը քննարկել են Ռուսաստանի կողմից կոնտակտային խմբի ստեղծմանը «շուտափույթ կերպով» համաձայնություն տալու անհրաժեշտությունը, ինչը կարող է նպաստի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության հաստատման, որի արդյունքում հնարավոր կդառնա նվազեցնել իրավիճակի լարվածությունը և վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրիի հետ ունեցած հեռախոսազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին զգուշացրել է ԱՄՆ-ին «հապճեպ քայլերի դիմելու» անթույլատրելիության մասին՝ նշելով, որ նման քայլերը կարող են վնաս հասցնել երկկողմանի հարաբերություններին:
Ռուսաստանի արտգործնախարարի համաձայն, պատժամիջոցները կարող են «բումերանգի նման հարված հասցնել» Միացյալ Նահանգներին: