Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հարգել է Նյութաունի դպրոցում սպանդի զոհերի հիշատակը


«Մենք պետք է անենք ավելին, որպես կանխենք վտանգավոր մարդկանց կողմից զենք հեշտությամբ ձեռք բերելու հնարավորությունը: Մենք պետք է անենք ավելին՝ խանգարված գիտակցությունը բուժելու համար»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում հարգել է անցյալ տարի Քոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի դպրոցում տեղի ունեցած սպանդի զոհերի հիշատակը:

Նյութաունի «Սենդի Հուք» տարրական դպրոցում անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին զինյալի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել էր 20 երեխա և դպրոցի վեց աշխատող, այդ թվում՝ դպրոցի տնօրենը:

Նախագահ Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս բավարար ջանք չի գործադրել՝ առավել ապահով դարձնելու համար երկրի համայնքներն ու երկիրն ամբողջությամբ:

«Մենք պետք է անենք ավելին, որպես կանխենք վտանգավոր մարդկանց կողմից զենք հեշտությամբ ձեռք բերելու հնարավորությունը: Մենք պետք է անենք ավելին՝ խանգարված գիտակցությունը բուժելու համար», - իր ամենշաբաթյա ուղերձում ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահ Օբաման սակայն չի հիշատակել ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ավագ դպրոցներից մեկում նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը, որի ընթացքում դպրոցականներից մեկը հրազենային վնասվածքներ էր հասցրել իր երկու դասընկերոջը, ապա ինքնասպանություն գործել, քանի որ նախագահի ուղերձները նախօրոք է ձայնագրվում:
XS
SM
MD
LG