Մատչելի հղումներ

Օբաման չեղյալ է հայտարարել Ասիա կայանալիք շրջագայությունը


նախագահ Օբաման Ինդոնեզիա և Բրունեյ կայանալիք շրջագայությունը չեղյալ հայտարարելու մասին որոշումն ընդունել է՝ ելնելով պետական հիմնարկների աշխատանքի դադարեցմամբ ստեղծված հանգամանքից

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Ասիա կայանալիք իր շրջագայությունը՝ Միացյալ Նահանգների կառավարության գործունեության արդեն չորրորդ օրը շարունակվող մասնակի դադարեցման պատճառով:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն այս հայտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի ուշ երեկոյան՝ նշելով, որ նախագահ Օբաման Ինդոնեզիա և Բրունեյ կայանալիք շրջագայությունը չեղյալ հայտարարելու մասին որոշումն ընդունել է՝ ելնելով պետական հիմնարկների աշխատանքի դադարեցմամբ ստեղծված հանգամանքից, ինչպես նաև ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ կառավարության գործունեությունն ամբողջ ծավալով վերականգնել համձայնելուն ուղղված ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության համաձայն, Ինդոնեզիա և Բալի ուղևորվող ԱՄՆ-ի պատվիրակությունները կգլխավորի Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին, որը, բացի այդ, կայցելի նաև Մալայզիա և Ֆիլիպիններ:

Արտգործնախարար Քերին, բացի այդ, նախագահ Օբամային կներկայացնի Բալիում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթաժողովի ընթացքում:

Նախագահ Օբաման Ասիական պետություններ կայանալիք իր շրջագայության ծրագրերի դադարեցման պատճառով արդեն երկրորդ անգամ չի մասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթաժողովի աշխատանքներին: Փորձագետների համաձայն, ԱՄՆ-ի նախագահի այս որոշումը հարցականի տակ է դնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստանձնած պարտավորությունների նկատմամբ Միացյալ Նահանգների հանձառությունը:
XS
SM
MD
LG