Մատչելի հղումներ

Վիկտորիա Նուլանդը հորդորել է Ռուսաստանին ազդեցություն գործել Ուկրաինայում իրավիճակի վրա


Victoria Nuland
Victoria Nuland

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ

ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Սելեստա Ուոլանդերը դեկտեմբերի 9-ին այցելել են Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Ալեքսեյ Մեշկովի, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաների հետ արդյունավետ երկկողմանի բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունները, սպառազինությունների վերահսկողության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև երկու պետությունների միջև հարաբերությունները:

Վիկտորիա Նուլանդը, ըստ հաղորդագրության, խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում ստեղծված իրավիճակով՝ հորդորելով կողմերին խաղաղ կարգավորել քաղաքական առճակատումը:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինայի եվրոպական ընտրությունը, կողմ է հանդես գալիս ստեղծված իրավիճակի ոչ բռնի և արդար եղանակով կարգավորման և նախատեսում է, ԱՄՀ-ի աջակցությամբ, օժանդակել Ուկրաինայի տնտեսական վիճակի բարելավմանը:
XS
SM
MD
LG