Մատչելի հղումներ

Նուլանդ. ԱՄՆ-ը սատարում է Ուկրաինայի արևելքում կայունացման ուղին


ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը Օդեսայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի տարածաշրջանների ղեկավարների հետ

Միացյալ Նահանգները վերահաստատել է «Ուկրաինայում, մասնավորապես երկրի արևելքում, դրական փոփոխություններին ու դրանց իրականացմանը տրամադրվող օժանդակությունը»:

Այս մասին Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Վիկտորիա Նուլանդն ասել է Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերի ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Հանդիպման ընթացքում Օդեսայի մարզպետը նշել է, որ Օդեսա քաղաքում բնակվում են խաղաղ և հանդուրժողական մարդիկ, սակայն «դա չի նշանակում, որ մենք կարող ենք թույլ տար անջատողական տրամադրությունների զարգացում»:

«Մարդիկ ցանկանում են ապրել միասնական Ուկրաինայում և ոչ մի այլ տեղ: Դա միանշանակ է: Մարդկանց այժմ անհանգստացնում է իրենց կյանքի պայմանների բարելավումը, տնտեսական դրական փոփոխությունները, երկրում կոռուպցիայի հաղթահարումը: Ուկրաինայի քաղաքացիները ցանկանում են ապրել հաջողակ և տնտեսապես հզոր տարածաշրջանում և պետությունում», - փոխարտգործնախարար Նուլանդի հետ հանդիպման ընթացքում նշել է Օդեսայի մարզպետ Իգոր Պալիցան:

Վիկտորիա Նուլանդն իր հերթին տեղեկացրել է այս տարվա աշնանը ամերիկյան ներդրողների կողմից ուկրաինայի հարավային շրջաններում տնտեսական առաքելության իրականացման հեռանկարների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նաև, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունը հնարավորություն է ընձեռել ստեղծելու մի այնպիսի պետականություն, որը կնպաստի ժամանակակից, արդիականացող և անվտանգ երկրի զարգացման:
XS
SM
MD
LG