Մատչելի հղումներ

«Հյուսիսային Կորեայում մինչև եկող տարեւերջ կավարտվեն միջուկային ռեակտորի կառուցման աշխատանքները»


Որոշ կարծիքների համաձայն, Հյուսիսային Կորեան միջուկային զենքի նախկինում իրականացված երկու փորձարկման ընթացքում օգտագործել է միջուկային ռեակտորներում ստացվող պլուտոնիում

ԱՄՆ-ի հետազոտական գործակալություններից մեկի համաձայն, Հյուսիսային Կորեայի տարածքի վրա արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ մինչև գալիք տարվա վերջ այս երկրում կարող են ավարտվել թեթև ջրի հիմքով աշխատող միջուկային ռեակտորի կառուցման աշխատանքները:

Վերլուծաբանները սակայն համաձայնության չեն եկել այն հարցում, թե ինչպիսի նշանակություն կարող է նման ռեակտորն ունենալ Փխենյանի կողմից իրականացվող միջուկային զենքի զարգացման ծրագրի համար:

Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող «Գիտության և միջազգային տեխնոլոգիաների հաստատության» համաձայն, մայիս և հունիս ամիսներին արված արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ ռեակտորի արտաքին հիմնական աշխատանքներն ավարտվել են, չնայած շենքի գմբեթը դեռ պատրաստ չէ:

Փխենյանը պնդում է, որ թեթև ջրի հիմքով աշխատող միջուկային իր ռեակտորը քաղաքացիական օգտագործման համար էլեկտրականություն է արտադրելու: Այն սակայն նույնպես կարող է օգտագործվել միջուկային զենքերի կիրառման համար պիտանի պլուտոնիում արտադրելու համար:

Որոշ կարծիքների համաձայն, Հյուսիսային Կորեան միջուկային զենքի նախկինում իրականացված երկու փորձարկման ընթացքում օգտագործել է միջուկային զենքում կիրառման համար պիտանի պլուտոնիում:
XS
SM
MD
LG