Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի երդմնակալության արարողությունից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Ուկրաինայի հետ:
«ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի աշխատանքների շրջանակում Ուկրաինային բարեփոխումների հետ կապված բազմաթիվ խնդիրների շուրջ աջակցություն տրամադրելուն», - ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Անդերս ֆոգ Ռասմուսենը, բացի այդ, վստահություն է արտահայտել, որ Պետրո Պորոշենկոյի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելը «կնպաստի երկրում ծավալված ճգնաժամի շուտափույթ կարգավորման»:
«Համոզված եմ, որ նախագահ Պորոշենկոյի առաջնորդությունը ներդրում է կատարելու երկրում իրավիճակի կայունացման և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քաղաքական երկխոսության ծավալման մեջ», - իր հայտարարության մեջ շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկարամյա և ակտիվ գործընկերն է, և դաշինքը նախատեսում է շարունակել համագործակցությունը նախագահ Պորոշենկոյի հետ:
Անդերս ֆոգ Ռասմուսենը, բացի այդ, Հյուսիսատլանտյան ամբողջ դաշինքի անունից շնորհավորել է Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ուկրաինայի պատմության համար վճռական այս պահին հաջողություն ցանկանալով նրան այս պաշտոնում: