Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի համաձայն, Ռուսաստանը վերսկսել է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում այն ընթացքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հանդես գալով Բրյուսելում, նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել մի քանի հազար զինծառայող, և Ռուսաստանը «զորքերի նոր կուտակում է սկսել Ուկրաինայի հետ սահմաններին»:
Ռասմուսենը «հետադարձ ուղղությամբ շատ ցավալի քայլ» է անվանել Ռուսաստանի կողմից իրականացվող այս գործողությունները:
Նրա համաձայն, Ռուսաստանի կողմից նման քայլը հնարավոր կլիներ դիտել որպես դրական զարգացում այն դեպքում, եթե այն հետապնդեր սահմանը փակելու և Ուկրաինայում գործող անջատողականներին հասցեագրված զենքի առաքումները և զինյալների ներթափանցումը կանխելու նպատակ:
«Մենք նման քայլեր սակայն չենք տեսնում», - նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չորեքշաբթի օրն առաջարկել էր Ուկրաինայի արևելքում սահմանել միակողմանի զինադադար: Զինադադարը կառաջարկվի տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության ծրագրի շրջանակներում:
Նախագահ Պորոշենկոյի համաձայն, զինադադարը ռուսաստանամետ անջատողականներին հնարավորություն կընձեռի վայր դնել զենքը: Նրա համաձայն, զինադադարի ընթացքում նրանց, ովքեր ցանկանում ենք լքել երկիրը, տրամադրվելու է նման հնարավորություն:
Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականները սակայն հերքել են նախագահի Պորոշենկոյի կողմից առաջարկված զինադադարի ընթացքում զենքը վայր դնելու մասին կոչերը: Նրանք համաձայն, այդ քայլի դիմելու դեպքում Ուկրաինայի կառավարությունը կարող է ոչնչացնել իրենց:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին կասկածանքի տակ է դրել նախագահ Պորոշենկոյի նախաձեռնության արդյունավետությունը: Լավրովի համաձայն, Ռուսաստանը կողմ է հանդես գալիս կրակի համապարփակ դադարեցման, որին պետք է հետևեն Կիևի բանակցություններն Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ: