Հյուսիսային Կորեայի իշխանությունները 15 տարվա ուղղիչ աշխատանքների են դատապարտել ԱՄՆ-ի մի քաղաքացու՝ վերջինիս «պետության նկատմամբ թշնամական գործողությունների» իրականացման մեջ մեղավոր ճանաչելուց հետո:
Կորեայի պետական լրատվամիջոցները հինգշաբթի օրը հայտնել են, որ Փեյ Ջուն Հոն, որը Միացյալ Նահանգներում կրում է Քենեթ Բեյ անունը, ուղղիչ աշխատանքների է դատապարտվել երկրի գերագույն դատարանի կողմից:
44 ամյա ազգությամբ կորեացի ԱՄՆ-ի քաղաքացին ձերբակալվել էր Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան Ռասոն քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ սահմանների մոտակայքում, և որտեղ գտնվում է տնտեսական հատուկ մի գոտի: Զբոսաշրջության գործակալ Քենեթ Բեյի ձերբակալության պատճառ կարող էր դարձած լինել այն հանգամանքը, որ նրա մոտ հայտնաբերվել էր զգայուն կամ վիճահարույց տեղեկություններ պարունակող համակարգիչ:
Գործի հանգամանքներին ծանոթ աղբյուրները «Ամերիկայի Ձայն»-ի կորեական ծառայությանը հայտնել էին, որ Բեյը ձերբակալվել էր սովից տառապող և սնունդ մուրացող հյուսիսկորեացի երեխաների լուսանկարներ մոտն ունենալու համար:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունն այս շաբաթվա սկզբին կոչ էր արել Հյուսիսային Կորեային ազատ արձակել Բեյին մարդասիրական հիմունքներով: Արտգործնախարարությունը նշել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիների բարեկեցությունը «կարևորագույն և հրատապ անհրաժեշտություն է»: