Մատչելի հղումներ

Մուբարաքը կմնա անազատության մեջ


Մուբարաքի փաստաբանները 84-ամյա նախկին նախագահին ազատ արձակելու մասին հայցադիմում էին ներկայացրել այն հիմքերով, որ վերջինս առանց մեղավոր ճանաչվելու արդեն երկու տարի անց է կացրել անազատության մեջ

Եգիպտոսի վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը կարգադրել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ հանելով ցուցարարների սպանությունների մասին վերջինիս ներկայացված մեղադրանքները: Մուբարաքն այնուամենայնիվ կմնա անազատության մեջ՝ կաշառակերության մեղադրանքների հիման վրա:

Մուբարաքի փաստաբանները 84-ամյա նախկին նախագահին ազատ արձակելու մասին հայցադիմում էին ներկայացրել այն հիմքերով, որ վերջինս առանց մեղավոր ճանաչվելու արդեն երկու տարի անց է կացրել անազատության մեջ, ինչը գերազանցում է ժամանակավոր ազատազրկման առավելագույն ժամկետը:

Մուբարաքի գործով շաբաթ օրն անցկացված նիստն ավարտվել էր անսպասելիորեն այն ժամանակ, երբ դատավորը վերադարձրել է գործը վերաքննիչ դատարան:

Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ բանտարկության էր դատապարտվել անցյալ տարի՝ իր դեմ բարձրացված ապստամբության մասնակիցների անվտանգությունը չապահովելու մեղադրանքներով: Այս դատավճիռն ավելի ուշ սակայն չեղյալ էր հայտարարվել Եգիպտոսի մեկ այլ դատարանի կողմից:

Մուբարաքին սակայն ներկայացվել էր մեկ այլ, առանձին մեղադրանք, որը վերաբերվում էր Մուբարաքի կողմից , ինչի հետևանքով նա մնում է անազատության մեջ:

Եգիպտոսի նախկին նախագահն այժմ պահվում է Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ռազմական հիվանդանոցում: Նրա փաստաբանների համաձայն, Մուբարաքը տառապում է մի շարք հիվանդություններից:
XS
SM
MD
LG