Մատչելի հղումներ

«Զինված ուժերը չեն դադարեցում հրետանային կրակը Հալեպում»


Բաշար ալ-Ասադը նոր վարչապետ է նշանակել

Հալեպում չեն դադարում բախումները կառավարական և ընդդիմության ուժերի միջև: Երկրի զինված ուժերը շարունակում են գրոհը քաղաքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղղությամբ:

Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են «Տեղական համակարգման կոմիտեներն» ու «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունները:

Սիրիայի զինված ուժերը չորեքշաբթի օրը երկու ուղղություններից գրոհել են Հալեպը: Ցամաքային ուժերը, կործանիչների և ուղղաթիռների աջակցությամբ, շարժվել են ապստամբների դիրքերի ուղղությամբ:

Սիրիայի դաշնակից Իրանը հինգաշբթի օրը մեկնարկել է բանակցային եղանակով ճգնաժամին լուծում գտնելու ջանքերը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի համաձայն, Իրանում անց է կացվում Սիրիայում անհապաղ զինադադար հաստատելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և երկխոսություն մեկնարկելու կողմ հանդես եկող պետությունների հանդիպում:

Հանդիպմանը կմասնակցի Իրանում Ռուսաստանի դեսպանը, սակայն դեռևս պարզ չէ, թե , բացի Ռուսաստանից, որ պետությունների ներկայացուցիչներն են մասնակցելու այս միջոցառման:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հինգշաբթի օրը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Վաել ալ-Հալքիին: Ալ-Հալքին այս պաշտոնում է նշանակվել այս շաբաթվա սկզբին նախկին վարչապետ Ռիադ Հիջաբի փախուստի դիմելուց հետո:
XS
SM
MD
LG