Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում ռազմական ուղղաթիռի վթարի ենթարկվելու մասին:
Պետական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, ուղղաթիռը վայր է ընկել հինգշաբթի օրը մայրաքաղաքի Դումա արվարձանում, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել:
Ընդդիմության ակտիվիստների համաձայն, ուղղաթիռը խփվել է ապստամբների ուժերի կողմից: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդեմ հանդես եկող ուժերը նախկինում նույնպես հաղորդել են ռազմական ուղղաթիռներ խփելու մասին: Նման վերջին հաղորդագրությունն ապստամբների կողմից տարածվել էր անցյալ ամիս:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Էլիզաբեթ Առոթի համաձայն, հինգշաբթի օրը Դամասկոսում անցկացված մարտերի ընթացքում հրետանային զենք է կիրառվել:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մուն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիայի կառավարությունն ու ապստամբները, ըստ էության, նախատեսում են ռազմական եղանակով լուծել իրենց միջև առկա վեճը:
Բան Կի-մունը չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ ռազմական ճանապարհով այս խնդիրն անհնար է լուծել, և քաղաքական երկխոսությունը ճգնաժամի միակ լուծումն է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համաձայն, կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հանդիպման ընթացքում Սիրիայում շարունակվող ճգնաժամը լինելու է քննարկվող հիմնական խնդիրներից մեկը: