Մատչելի հղումներ

Էնրիկե Պենյա Նիետան առաջատարն է Մեքսիկայի նախագահական ընտրություններում


Նախագահ ընտրվելու դեպքում Պենյա Նիետան խոստացել է պահպանել ճնշումը թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվող կարտելների նկատմամբ

Մեքսիկայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ընտրողները, ձայների մեծամասնությունը տալով Էնրիկե Պենյա Նիետոյին, ցանկացել են իշխանության գլուխ վերադարձնել երկրում ժամանակին գերիշխող քաղաքական դիրքեր զբաղեցրած կուսակցությանը:

Նախնական արդյունքների համաձայն, Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը ներկայացնող Նիետան ստացել է ընտրողների ձայների 38 տոկոսը, մինչդեռ երկրի մայրաքաղաք Մեխիկոյի նախկին քաղաքագլուխ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին իր վստահությունն է հայտնել ընտրողների 31 տոկոսը:

Մեխիկոյի նախկին քաղաքագլուխը սակայն հայտնել է սակայն, թե չի պատրաստվում ընդունել իր պարտությունը:

Ներկայիս նախագահ Ֆելիպե Կալդերոնի Ազգային գործողությունների կուսակցության (PAN) կողմից առաջադրված թեկնածու Ժոզեֆինա Վասկես Մոտան, ընտրությունների նախնական արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը:

Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը, որը ներկայացնում է Պենյա Նիետոն, Մեքսիկայում իշխանության գլուխ կանգնած էր եղել 71 տարվա ընթացքում՝ մինչև 2000 թվականը, երբ երկրի նախագահ էր ընտրվել Ազգային գործողությունների կուսակցության (PAN) թեկնածու Վինսենտե Ֆոքսը, որին 2006 թվականին հետևել է ներկայիս նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Կալդերոնի պաշտոնավարման ընթացքում երկրում ծավալվել է տնտեսական ճգնաժամը և տարածում են գտել թմրամիջոցների հետ կապված բռնությունները:

Իր աջակիցներին ուղղված հասցեում Էնրիկե Պենյա Նիետան ասել է, որ Մեքսիկայի ժողովուրդն իր ձայնն է տվել փոփոխությունների օգտին՝ միաժամանակ խոստանալով պահպանել ճնշումը թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվող կարտելների նկատմամբ:

Որոշ վերլուծաբանների համաձայն, մեքսիկացիներից շատերը կարծում են, որ Պենյա Նիետոյի կուսակցությունը «միշտ մոտ է եղել կարտելներին», և նախագահ ընտրվելու դեպքում նա լավ հնարավորություն կունենա նվազեցնել երկրում կարտելների կողմից կատարվող սպանությունների թիվը:
XS
SM
MD
LG