Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրն անցկացված բանակցությունների ընթացքում ասել է, որ Ռուսաստանը «մեծ պատասխանատվություն է կրում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործում»:
«Քննարկման ընթացքում կանցլերն ասել է, որ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններից հետո ժամանակը պետք է օգտագործվի՝ կայունություն հաստատելու համար, մասնավորապես՝ Արևելյան Ուկրաինայում», - ասել է Գերմանիայի կանցլերի խոսնակը Բեռլինում անցկացված ասուլիսի ժամանակ:
Մերքելի խոսնակի համաձայն՝ «այս քննարկման ընթացքում կանցլերը, օգտվելով հնարավորությունից, հիշեցրել է այս գործում Ռուսաստանի մեծ պատասխանատվության մասին»:
Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը կայացել է Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ափհանման 70-րդ տարեդարձին նվիրված արարողության շրջանակներում: