Մատչելի հղումներ

Արտգործնախարար Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ, Երևան, 05 փետրվարի 2014թ. (արխիվային լուսանկար)
Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ, Երևան, 05 փետրվարի 2014թ. (արխիվային լուսանկար)

Հանդիպման ընթացքում շարունակվել էր քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, փետրվարի 22-ին կայացած հանդիպման ընթացքում շարունակվել էր քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարը փետրվարի 21-ին մասնակցել էր Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների, որի ընթացքում ծաղկեպսակ է զետեղել Հայաստանի Հանրապետության անունից:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս արարողության մասնակցած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկել ելույթով, որի ընթացքում նշել էր, որ Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվել էր Ֆրանսիայում և անդամագրվել երկրի ազատագրման պայքարին, և որ Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար։
XS
SM
MD
LG