Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին մրցանակն այսօր շնորհվել է բժշկության ոլորտում:
Բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակի դափներկիրներ են դարձել Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր ճապոնացի Շինյա Յամանակային և բրիտանիացի Ջոն Գարդոնին՝ ցողունային բջիջների ոլորտում կատարված հետազոտությունների համար:
Շինյա Յամանական զբաղեցնում է Կիոտոյի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը, իսկ Ջոն Գարդոնն աշխատում է Քեմբրիջի համալսարանի Գարդոնի ինստիտուտում:
Գիտնականներին մրցանակը ստացել են՝ շնորհիվ բջջի կորիզի վերածրագրավորման ոլորտում կատարած հետազոտությունների։ Կորիզի վերածրագրավորումը գործընթաց է, որն ուղղորդում է հասուն բջիջները՝ ձևավորելու մատղաշ ցողունային բջիջներ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել ցանկացած տեսակի հյուսվածք ստանալու համար։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը մեկնարկել է հեղինակավոր մրցանակի շնորհման շաբաթը, որի ընթացքում երեքշաբթի օրը հայտնի կդառնան ֆիզիկայի, չորեքշաբթի օրը՝ քիմիայի, հինգշաբթի օրը՝ գրականության, իսկ ուրբաթ օրը՝ խաղաղության մրցանակի դափներկիրները:
Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին: Դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն դեկտեմբեր ամսին Ստոկհոլմում: