Մատչելի հղումներ

Վաշինգտոնի Ազգային զբոսավայրում բացվել է Մարտին Լյութեր Քինգի հուշահամալիրը


Վաշինգտոնի Ազգային զբոսավայրում բացվել է Մարտին Լյութեր Քինգի հուշահամալիրը
Վաշինգտոնի Ազգային զբոսավայրում բացվել է Մարտին Լյութեր Քինգի հուշահամալիրը

Վաշինգտոնում կայացել է ամերիկացի իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի հիշատակին կառուցված հուշահամալիրի բացումը:

Ելույթ ունենալով կիրակի օրը բացման հանդիսավոր արարողության ընթացքում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ Մարտին Լյութեր Քինգի օրինակը, որը փորձում էր ավելի լավ և արդար դարձնել իր երկիրը, պետք է ոգեշնչի ամերիկացիներին:

«Մարտին Լյութեր Քինգն արթնացրել է մեր խիղճը՝ հորդորելով ոչ բռնի պայքար մղել ռասայական խտրականության դեմ», - հիշեցրել է ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը՝ հավելելով. «Իր պայքարն է՛լ ավելի է ամրապնդել մեր միասնությունը»:

Նախագահ Օբամայի համաձայն, Քինգի հուշահամալիրը հարգանքի տուրք է մատուցում քաղաքացիական իրավունքների համար շարժման բազմաթիվ մասնակիցներին, որոնք այսօր կարող են պարծենալ իրենց անձնանվեր աշխատանքի արդյունքներով:

Մարտին Լյութեր Քինգի հուշահամալիրի բացմանը ելույթ են ունեցել նաև երգչուհի Արետա Ֆրենկլինը, բանաստեղծ Նիկի Ջիովանին, Քինգի հարազատները՝ իր քույրը, որդին և դուստրը:

Քինքի հուշահամալիրը գտնվում է Վաշինգտոնի ազգային զբոսավայրում` Թոմաս Ջեֆերսոն և Աբրահամ Լինքոլն նախագահներին նվիրված հուշահամալիրների միջև: Իրավապաշտպանին նվիրված այս հուշահամալիրն Ազգային զբոսավայրում գտնվող առաջին հուշահամալիրն է, որը նվիրված չէ նախագահի կամ պատերազմի:

Իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի հիշատակին կառուցված հուշահամալիրը գտնվում է «1964 Independence Avenue» հասցեով, որը նշանավորում է այն տարին, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրել է ԱՄՆ-ի «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը:

Քինգին նվիրված հուշարձանը Ազգային զբոսավայրում երկու տասնամյակների ընթացքում իրականացված վերջին լրացումն է: Մինչ այդ, 1995 թվականին այնտեղ կառուցվել է Կորեական պատերազմին, 1997 թվականին` նախագահ Ֆրանկլին Ռուզվելթի հիշատակին նվիրված հուշահամալիրները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիրը հանրության այցելության համար բացվել է 2004 թվականին:

XS
SM
MD
LG