Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի չորս նախագահները կայցելեն Մանդելայի հիշատակի արարողությունը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի նախկին երեք նախագահների՝ Ջորջ Բուշ-կրտսերի, Բիլ Քլինթընի և Ջիմի Քարտերի հետ միասին կայցելեն Յոհաննեսբուրգ

Հարավային Աֆրիկան նախապատրաստվում է ընդունելու աշխարհի պետությունների բազմաթիվ առաջնորդների, որոնք նախատեսում են այցելել անցյալ շաբաթ 95 տարեկան հասակում վախճանված ռասայական խտրականության դեմ պայքարի առաջնորդ Նելսոն Մանդելայի հիշատակի արարողությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի նախկին երեք նախագահների՝ Ջորջ Բուշ-կրտսերի, Բիլ Քլինթընի և Ջիմի Քարտերի հետ միասին կայցելեն Յոհաննեսբուրգ, որտեղ Մանդելայի հոգեհանգստի արարողությունը կանցկացվի քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում:

89-ամյա Ջորջ Բուշ-ավագը սակայն չի կարողանալու այցելել Նելսոն Մանդելայի հիշատակի արարողությունը, քանի որ, խոսնակի համաձայն, իր առողջությունն այլևս թուլ չի տալիս կատարել երկարատև ճանապարհորդություններ:

Նելսոն Մանդելայի հիշատակի արարողությունը, ի թիվս այլոց, կայցելեն նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյցիդ Քեմերոնը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Արարողությանը ներկա կգտնվեն նաև շոու-բիզնեսի ճանաչված այնպիսի գործիչներ, ինչպիսիք են թոք-շոուների վարող Օփրա Ոււինֆրին և իռլանդացի ակտիվիստ երգիչ Բոնոն:

Հարավային Աֆրիկայի արտգործնախարարի համաձայն, աշխարհի պետությունների առաջնորդներն «աննախադեպ հետաքրքրություն» են ցուցաբերել Նելսոն Մանդելայի հիշատակի արարողությանը մասնակցելու նկատմամբ, որի անցկացման համար ձեռնարկվում են անվտանգության ապահովության լայնածավալ միջոցներ:

Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 15-ին իր հարազատ քաղաքում:
XS
SM
MD
LG