Մալայզիան, ինչպես նաև մահմեդական մի շարք այլ պետություններ, արգելել է իր տարածքում Աստվածաշնչի հիման վրա նկարահանված «Նոյ» ֆիլմի ցուցադրումը՝ ասելով, որ դերասան Ռասել Քրոուի կողմից մարգարեի տարվող դերը հակասում է իսլամական օրենքին:
Մալայզիայի ֆիլմերի ցուցադրման գրաքննության խորհրդի նախագահ Աբդուլ Հալիմ Աբդուլ Համիդը երկուշաբթի օրն արձակված հայտարարության մեջ նշել է, թե ֆիլմն անհնար է ցուցադրել երկրում, քանի որ իսլամն արգելում է որևէ մարգարեի պատկերի ցուցադրումը:
Նոյ մարգարեն կարևոր տեղ է զբաղեցնում իսլամում, քրիստոնեությունում և հուդաիզմում:
Դերասան Ռասել Քրոուի մասնակցությամբ «Նոյ» կինոնկարն առաջացրել է նաև ԱՄՆ-ի քրիստոնեական որոշ կազմակերպությունների զայրույթը, որոնց համաձայն ֆիլմի սյուժեն շատ է հեռու Աստվածաշնչում նկարագրված Նոյի պատկերից: