ԱՄՆ-ի Միչիգան նահանգում գտնվող Դեթրոյտը դարձել է Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքը, որը դատարան է ներկայացրել սնանկության մասին հայցադիմում:
Հայցադիմումը, որը ներկայացվել է նահանգի կողմից ընտրված ֆինանսական կառավարչի կողմից, նախատեսված է քաղաքը պարտատերերից պաշտպանելու համար:
Դեթրոյտի քաղաքագլուխ Դեյվ Բինգը հույս է հայտնել, որ նման քայլը թույլ կտա վերսկսել ավելի քան 300 միլիոն դոլարի բյուջեի պակասորդ և մոտ 14 միլիարդ դոլարի երկարատև պարտք ունեցող քաղաքի կյանքը:
«Սա մեզ բոլորիս համար շատ դժվար է, սակայն եթե դա կբարելավի քաղաքի բնակիչների կյանքը, ապա դա մեզ համար էլ կդառնա նոր սկիզբ», - ասել է Դեթրոյտի քաղաքագլուխը:
Քաղաքի սնանկության մասին որոշումը դեռևս պետք է արժանանա Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի հավանության: Սնայդերն այս տարվա սկզբին վարձել է սնանկությունների հարցով ֆինանսական կառավարիչ Քևին Օրրին, որպեսզի վերջինս վերահսկի դժվարին կացության մեջ գտնվող Դեթրոյտի ֆինանսական իրավիճակը:
Քաղաքի սնանկության հայտարարման մասին լուրերը մտահոգություն են առաջացրել հասարակական ծառայությունների ավելի քան 10 հազար աշխատողների կենսաթոշակների և նրանց առողջության ապահովագրության ծրագրերի շուրջ:
1950-ական թվականների սկզբին Դեթրոյտի բնակչությունը կազմել է 1,8 միլիոն, սակայն մինչև 2010 թվականն այն նվազել է՝ հասնելով 700 հազարի, քանի որ քաղաքի բնակիչները լքում էին այն՝ ռասայական հողի վրա ձևավորված լարվածության և աշխատատեղերի նվազող թվի պատճառով: