Մատչելի հղումներ

Քրդերը Թուրքիային «վերջին զգուշացումն» են ներկայացրել


Թուրքիայում բողոքի ցույց անցկացնող քրդերի պաստառի վրա գրված է. Kurds hold a banner that reads " government, take steps " during a protest in Ankara, Turkey. Kurdish rebels on Friday gave Turkey a "final warning" to take steps that would move forward peace talks aimed at ending a 30-year old conflict that has claimed

«Թուրքիան պետք է դիմի հստակ քայլերի պատասխանատվություն կրի խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար»

Քուրդ զինյալներն ուրբաթ օրը Թուրքիային ներկայացրել են «վերջին զգուշացումը»՝ նշելով, որ այդ պետությունը պետք է դիմի հստակ քայլերի՝ երեք տասնամյակ ընթացող պարտիզանական պայքարին վերջ տալու նպատակով կամ հակառակ դեպքում պատասխանատվություն կրի այս գործընթացը փակուղի մտցնելու համար:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը մեկնարկել բանակցությունների արդյունքում խոստացած բարեփոխումները: Անկարան սակայն արձագանքել է՝ նշելով, որ քրդերն պետք է իրենց հերթին ի կատար ածեն պայմանավորվածության իրենց մասը և արագացնեն Թուրքիայի տարածքից իրենց մարտիկների դուրսբերումը դեպի Իրաքի հյուսիսային տարածքներ:

«Մենք, որպես շարժում, վերջին զգուշացումն ենք ներկայացնում Թուրքիայի կառավարությանը: Եթե սեղմ ժամկետում չձեռնարկվեն հստակ քայլեր այն խնդիրների շուրջ, որոնք ներկայացվել են մեր ժողովրդի և հասարակության կողմից, ապա գործընթացում առաջընթաց չի գրանցվի, ինչի համար պատասխանատու կդառնա Թուրքիայի կառավարությունը», - նշված է Քրդստանի աշխատավորական կուսակցության կայքերից մեկում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում գալիք տարվա ընտրություններին ընդառաջ քաղաքական զգալի կապիտալ է ներդրել քրդերի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում, որը Թուրքիայում մի քանի շաբաթ տևած հակակառավարական ցույցերից հետո կարող է դառնալ իր կառավարության ամենամեծ փորձություններից մեկը:
XS
SM
MD
LG