Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի երկու զինծառայող վնասվածքներ է ստացել երկուշաբթի օրը՝ Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ ընդհարումների ժամանակ:
Բռնությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի զինծառայողները սկսել են Կոսովոյի կառավարության իշխանությունը չընդունող սերբերի կողմից կառուցված մի քանի բարիկադները հեռացման աշխատանքները:
Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի խոսնակի համաձայն, վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանական կառավարության իշխանությունը չճանաչող էթնիկ սերբերն արգելափակել էին սահմանային անցումը՝ ապրանքների և ծառայությունների շարժը դադարեցնելու նպատակով:
Այս տարվա հուլիսին Կոսովոյի ոստիկանության կողմից բարիկադները վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել էր ծագումով ալբանացի ոստիկաններից մեկը, վնասվածքներ էր ստացել մի քանի մարդ:
Կոսովոյի հյուսիսում ապրում է մոտ 40 հազար ազգությամբ սերբ բնակիչ, որոնք մի քանի քաղաքում մեծամասնություն են կազմում: Նրանք հրաժարվում են 2008 թվականին Սերբիայից միակողմանի անկախություն հռչակած Պրիշտինայի կառավարության իշխանությունը ճանաչելուց:
Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Գորան Բոգդանովչը նախկինում հադես էր եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ մաքսակետերի բացմանն ուղղված ջանքերը կարող են հակամարտության վերսկսման հանգեցնել: