Մատչելի հղումներ

Կոսովոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում


Ընտրությունների արդյունքում կարող է որոշվել, թե արդյոք հարևան Սերբիան կմիանա Եվրամիությանը, ինչպես նաև ԵՄ-ին միանալու Կոսովոյի ցանկության ճակատագիրը

Կոսովոյում կիրակի օրն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում կարող է որոշվել, թե արդյոք հարևան Սերբիան կմիանա Եվրամիությանը, ինչպես նաև ԵՄ-ին միանալու Կոսովոյի ցանկության ճակատագիրը:

Կոսովոյում քաղաքապետերի և բնակավայրերի ավագանու անդամների ընտրությունները հնարավոր են դարձել Սերբիայի և Կոսովոյի միջև Եվրամիության միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում:

Բելգրադը հորդորել է Կոսովոյում բնակվող սերբերին մասնակցել ընտրություններին, սակայն Կոսովոյի անկախությանն ընդդեմ հանդես եկող սերբական կազմակերպությունները կոչ են արել բոյկոտել ընտրությունները:

Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ ազգությամբ հիմնական սերբ բնակչություն ունեցող Միտրովիցա քաղաքում ուրբաթ օրը հարձակում էր իրականացվել ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ազգությամբ սերբ թեկնածուի վրա, որը թեթև վնասվածքներ էր ստացել:

Ըստ Կոսովոյի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղական ժամանակով ժամը 3-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33 տոկոսը:

Հանձնաժողովի համաձայն, ընտրողների ամենացածր մասնակցությունը նույնպես գրանցվել է Միտրովիցա քաղաքում:
XS
SM
MD
LG