Մատչելի հղումներ

Խոդորկովսկին չի նախատեսում վերադառնալ քաղաքականություն


«ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավարն ասել է, որ իր ազատազրկումն իրականացվել է առանց որևէ նախապայմանների, և որ նախագահ Պուտինին ներում շնորհելու մասին իր դիմումի մեջ նա իր մեղքը չի ընդունել

Նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկին, որին տասը տարվա ազատազրկումից հետո ներում է շնորհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ասել է, թե չի նախատեսում վերադառնալ քաղաքականություն կամ փորձել վերադարձնել նախկինում իրեն պատկանող «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության ակտիվները:

«ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավարը Ռուսաստանի «Նոր Ժամանակ» պարբերականին տված հարցազրույցում ասել է նաև, թե իր ազատազրկումն իրականացվել է առանց որևէ նախապայմանների, և որ նախագահ Պուտինին ներում շնորհելու մասին իր դիմումի մեջ նա իր մեղքը չի ընդունել:

«Ես չեմ նախատեսում ներգրավվել քաղաքականության մեջ և չեմ նախատեսում պայքարել ակտիվների վերադարձի համար», - ասել է Խոդորկովսկին՝ հավելելով, որ այդ մասին ասել է ներում շնորհելու մասին Պուտինին հասցեագրված նամակում:

Միխայիլ Խոդորկովսկին, բացի այդ, ասել է, թե Ռուսաստան կվերադառնա միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ կկարողանա ցանկացած ժամանակ հեռանալ երկրից:

«Ընտանեկան իմ ներկայիս իրավիճակում սա ամենակարևոր պայմանն է», - ասել է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավարը:
XS
SM
MD
LG