Մատչելի հղումներ

Խոդորկովսկին Գերմանիայում հանդիպել է իր ընտանիքի անդամներին


Խոդորկովսկիի ազատ արձակումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցկացված բանակցությունների

Ռուսատանի կալանավայրերից մեկից նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրով զատ արձակվելուց հետո Գերմանիա ժամանած Միխայիլ Խոդորկովսկին շաբաթ օրը հանդիպել է իր ավագ որդուն և ակնկալում է իր ծնողների ժամանումը Բեռլին:

Ռուսաստանի հյուսիսում գտնվող հեռավոր վայրերից մեկում գտնվող աշխատանքային ճամբարից ազատ արձակվելուց և Գերմանիա ժամանելուց հետո Խոդորկովսկին այժմ, «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, տեղավորվել է Բեռլինի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում:

Ավելի քան տասը տարի ազատազրկումից հետո չորս զավակի հայր Խոդորկովսկին տեղեկացրել է, որ իրեն լավ է զգում և կիրակի օրը Բեռլինում նախատեսում է լրատվամիջոցների հետ հանդիպում անցկացնել:

Նախկինում Ռուսաստանի ամենահարուստ մարդը համարվող Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու գործողությունը, որը մեծ արձագանքի է արժանացել Ռուսաստանում և այդ երկրի սահմաններից դուրս, հնարավոր է դարձել Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցկացված բանակցությունների արդյունքում:
XS
SM
MD
LG