Մատչելի հղումներ

Միխայիլ Խոդորկովսին իր հոբելյանը տոնում է բանտում


Ռուսաստանի ամենահայտնի քաղբանտարկյալը բոլորում է իր 50-րդ տարեդարձը

Ռուսաստանի ամենահայտնի քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին հունիսի 26-ին բոլորել է իր 50-ամյակը:

Իր հոբելյանի նախօրեին «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության հիմնադիր և նախկին սեփականատերը «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե կդիմեր ինքնասպանության, եթե իմանար, որ իր ձերբակալությանը հաջորդած տասը տարին կանցկացնի բանտարկության մեջ:

Խոդորկովսկին 50-ամյակը կնշի Կարելիայի Սեգեժա փոքր քաղաքում գտնվող գաղութում: Նա հույս է հայտնել, որ ծննդյան իր օրը կկարողանա քաղցրավենիք և թեյ հյուրասիրել իր հետ ազատազրկում կրող բանտարկյալներին, իսկ հաջորդ օրը նախատեսում է տեսակցություն ունենալ իր տիկնոջ և երեխաների հետ, որոնց հետ նա վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտ մասին:

Խոդորկովսկիի փաստաբան Վադիմ Կլյուվգանտի համաձայն, իր հաճախորդի ազատազրկման ժամկետը լրանում է 2014 թվականին հոկտեմբերին:

«Վերադաս ատյանների կողմից կայացված անօրինական դատավճռի համաձայն, որին հետևել են անօրինական փոփոխությունները, ներկա դրությամբ Խոդորկովսկին պետք է ազատ արձակվի 2014 թվականի հոկտեմբերի 25-ին», - «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է փաստաբանը:

Փաստաբանի համաձայն, այս տարվա օգոստոսին Ռուսաստանի Գերագույն դատարանը պետք է քննարկի Խոդորկովսկիի փաստաբանների բողոքը, որից հետո «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավարի դատավճիռը կարող է փոփոխությունների ենթարկվել:
XS
SM
MD
LG