ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, հանդես գալով Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, ասել է, որ կլիմայի փոփոխությունները վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի համար:
«Երբ մտածում եմ աշխարհում կլիմայի ազդեցության մասին, մտածում եմ նաև գլոբալ հետևյալ վտանգների մասին՝ ահաբեկչության, համաճարակների, աղքատության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման մասին: Բոլոր այն մարտահրավերների մասին, որոնք սահման չեն ճանաչում: Իրականությունն այն է, որ կլիմայի փոփոխությունը կապված է համաշխարհային այս վտանգներից յուրաքանչյուրի հետ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Արտգործնախարար Քերիի համաձայն, կլիմայական փոփոխությունների շուրջ իրականացված հետազոտությունները վկայում են աշխարհի պետությունների կողմից գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նա նշել է նաև, թե աշխարհի գիտնականների 97 տոկոսը վստահ է, որ կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության հետևանքով առաջացած իրականություն են:
Գիտնականներից շատերը զգուշացնում են, որ աշխարհում մթնոլորտային օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կբարձրանա ծովի ջրի մակարդակը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում կղզիների վրա գտնվող պետությունների, այդ թվում՝ Ինդոնեզիայի, համար:
ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին Ինդոնեզիա է ժամանել Չինաստանի կատարած այցից հետո:
Չինաստանում արտգործնախարար Ջոն Քերրին հանդիպում է ունեցել այս երկրի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում քննարկվել են համաշխարհային տաքացման և այլ խնդիրները: