ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Ռուսաստանն անկայունություն է հրահրում Ուկրաինայում», և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Մոսկվայի դեմ ուղղված լրացուցիչ պատժամիջոցներ կմտցնի, եթե վերջինս չկատարի անցյալ շաբաթ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու շուրջ տված խոստումները:
Ռուսաստանի պաշտոնյաները սակայն պնդում են, թե Ռուսաստանը որևէ առնչություն չունի Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների հետ: Նրանց համաձայն, պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն գործի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լարվածությունը նվազեցնելու վրա:
Արտգործնախարար Քերրիի համաձայն, Կիևի իշխանությունները բարեխղճորեն փորձում են նվազեցնել ճգնաժամի արդյունքում ստեղծված լարվածությունը, մինչդեռ «Մոսկվայի գործողությունների հիմքում ընկած են ուշադրության շեղումը, խաբեությունն ու ապակայունացումը»:
«Բոլորի աչքի առջև Ռուսաստանը շարունակում է ֆինանսավորել, համակարգել և սնուցել Դոնեցկում զինյալ անջատողականների շարժումը: Այդ ընթացքում Ռուսատանի ղեկավարությունը հանդես է գալիք է՛լ ավելի վիրավորական հայտարարություններով՝ իր գործողություններն արդարացնելու համար», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը սակայն ասել է, որ Ռուսաստանը «երբեք ուղղակիորեն չի միջամտել և չի միջամտելու Ուկրաինայի գործերի մեջ»:
Հանդես գալով Մոսկվայում անցկացված մամուլի հարցազրույցի ընթացքում՝ Պուշկովը հայտարարել է, թե Ուկրաինայում քաոսի համաձայն պատասխանատվությունը կրում են Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Ուկրաինայի նախկինում ընդդիմական կուսակցությունները:
Ուկրաինայի արևելյան շրջաններում այս երկրի անվտանգության ուժերի հատուկ ստորաբաժանումների և ռուսաստանամետ զինյալների միջև նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր առնվազն հինգ մարդ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հանցագործություն» է որակել տեղի ունեցած իրադարձությունները և սպառնացել է, որ դրանք «հետևանքներ» կունենան: