Մատչելի հղումներ

Քերրիի էլեկտրոնային փոստը բացել են


Malaysia ASEAN

ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին կարծում է, որ շատ հավանական է, որ չինացիներն ու ռուսները կարդում են իր էլեկտրոնային նամակները։ Վերջիններիս նկատմամբ վերջերս հնչում էին համակարգչային հարձակումներ իրականացնելու մեղադրանքներ

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրիի՝ շատ հավանական է, որ չինացի ու ռուս հակերները կարդում են իր էլեկտրոնային նամակները։ Ըստ նրա իրենք գիտեն, որ այդ հաքերները այս վերջին օրերին բազմիցս են վնասել ամերիկյան շահերին: Այս մասին Քերրին նշել է ՍիԲիԷս-ի երեկոյան նորությունների թողարկման ժամանակ հարցազրույցի ընթացքում։ Խնդրի վերաբերյալ հետագա հարցերին ԱՄՆ-ի դիվանագետների ղեկավարը պատասխանել է, որ շատ հավանական է համարում գաղտնազննումը։

ԱՄՆ-ը մեղադրել է Չինաստանին վերջին տարիներին ԱՄՆ-ի կառավարության ու գործարար բարձրաստիճան անձանց բազմիցս համակարգչային գրոհների ենթարկելու մեջ: Վերջին հարձակումը տեղի ունեցավ այս տարի ավելի վաղ, երբ հաքերները ներխուժել էին ԱՄՆ-ի պետական անձնակազմի կառավարման գրասենյակի էլեկտրոնային կայք և առևանգել ավելի քան 21 միլիոն դաշնային ծառայողների տվյալները:

ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները հավատացած են, որ ԱՄՆ-ի Զինված ուժերի միացյալ շտաբի նկատմամբ հուլիսին իրականացված կիբեր հարձակուման հետևում կանգնած են Ռուսաստանում հիմնավորված և պետության կողմից ֆինանսավորվող հաքերները: Այդ գրոհը ընդգրկել էր 4000 զինվորական ու քաղաքացիական անձնակազմ, թեև գաղտնի ոչ մի տեղեկություն չէր առևանգվել:

Այս ամիս ավելի վաղ ԷնԲիՍի նյուզ-ը հաղորդեց, որ չինացի հաքերները կոտրել-բացել են ԱՄՆ-ի անվտանգության ու առևտրի բարձրաստիճան ղեկավարության 2010 թ-ից ի վեր առկա անձնական էլեկտրոնային փոստերի տվյալները։ Սակայն կառավարական էլեկտրափոստերը չեն կոտրվել, քանի որ անվտանգության առումով ավելի ապահով են:

Հաքերների գործողությունները համընկան նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից 2009-ից 2013 թթ-ին իր անձնական էլկեկտրոնային փոստը ծառայողական նպատակներով օգտագործելու հետ: Ինչը կասկածներ հարուցեց, որ այն կարող էր կարդացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից:

ԱՄՆ-ի պաշտոնյաները Չինաստանի կառավարության առջև վերջերս շատ սուր դրեցին կիբերգրոհների դադարեցման հարցը: Քերրին պնդեց, որ Օբաման այդ հարցը բարձրացնելու է նախագահ Սի Ձինպինի հետ սեպտեմբերին Սպիտակ Տանը կայանալիք հանդիպմանը: Մտահոգությունը այս հարցի շուրջ շատ մեծ է և ԱՄՆ-ը լի է այն կարգավորելու վճռականությամբ:

XS
SM
MD
LG